Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիրը Եթովպիայի նախագահին
13:43 - 11 մարտի, 2019

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիրը Եթովպիայի նախագահին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Եթովպիայի նախագահ Սահլե-Վորկ Զեուդեին՝ Ադիս Աբեբայում օդանավի կործանման կապակցությամբ:

Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավով տեղեկացա մարտի 10-ին Ադիս Աբեբայում տեղի ունեցած դժբախտ պատահարի՝ օդանավի կործանման մասին, ինչը պատճառ դարձավ մի քանի տասնյակ ազգերի ներկայացուցիչների և անձնակազմի մահվան»։

«Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում բոլոր զոհերի ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով համբերություն, ուժ և կորով այս ողբերգությունը հաղթահարելու համար», - նշված է ուղերձում։

Անցած շաբաթ կործանվել է Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայից Նայրոբի թռչող Ethiopian Airlines-ին պատկանող Boeing 737 օդանավը, որի հետևանքով զոհվել է 157 մարդ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել