Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու արագաչափերի գործունեությունը չեն դադարեցնում |aysor.am|
11:59 - 15 ապրիլի, 2019

Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու արագաչափերի գործունեությունը չեն դադարեցնում |aysor.am|

aysor.am: Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ՝ 50 հազարով տուգանքները պակաս են եղել, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եվ, միևնույն ժամանակ, զոհերն էլ են պակաս եղել, այն ժամանակ, երբ ավտոմեքենաների ներմուծումը կրկնապատկվում է ու եռապատկվում»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երբ կառավարության նիստում հրահանգ եղավ արագաչափերի գործունեությունը առժամանակ դադարեցնելու վերաբերյալ, սոցիալական ցանցերում մարդիկ ահազանգում էին, որ զոհերի թիվը կավելանա։
«Մենք էլ ասեցինք՝ լավ, եթե այսպիսի լայն հանրային անհանգստություն կա, ուրեմն եկեք ոչինչ, փուլային ճանապարհով գնանք առաջ, որպեսզի չստացվի, որ ունքը սարքելու տեղը աչքը հանեցինք»,- ասաց ՀՀ վարչապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել