Նիկոլ Փաշինյանը միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշում է ստորագրել
15:09 - 10 փետրվարի, 2020

Նիկոլ Փաշինյանը միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշում է ստորագրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ընդերքօգտագործման համար անհրաժեշտ հողհատկացման խնդրի իրավակարգավորման համար համապատասխան իրավական ակտերի նախագծերի մշակման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշում է ստորագրել։

Վարչապետն աշխատանքային խմբին հանձնարարել է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին ներկայացնել ընդերքօգտագործման համար անհրաժեշտ հողհատկացման խնդրի իրավակարգավորման նպատակով համապատասխան իրավական ակտերի նախագծերի փաթեթը։

Նիկոլ Փաշինյանը Սուրեն Պապիկյանին հանձնարարել է Հայաստանի մինչև 2020 թվականի օգոստոսի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել ընդերքօգտագործման համար անհրաժեշտ հողհատկացման խնդրի իրավակարգավորման նպատակով համապատասխան իրավական ակտերի նախագծերի փաթեթը:

Աշխատանքային խումբը ղեկավարելու է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել