Նիկոլ Փաշինյանը Համայն Բելառուսի Պատրիարքական Էկզարխ միտրոպոլիտի հետ քննարկել է երկկողմ պատմամշակութային հարաբերություններին վերաբերող հարցեր
15:23 - 10 հունիսի, 2019

Նիկոլ Փաշինյանը Համայն Բելառուսի Պատրիարքական Էկզարխ միտրոպոլիտի հետ քննարկել է երկկողմ պատմամշակութային հարաբերություններին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Համայն Բելառուսի Պատրիարքական Էկզարխ, Մինսկի և Զասլավի միտրոպոլիտ Նորին Սրբազնություն Պավելի գլխավորած պատվիրակությանը, որը Երևան է ժամանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով:

Ողջունելով Միտրոպոլիտ Պավելի այցը Հայաստան՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն լավ հնարավորություն է քննարկելու եկեղեցիների և ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանը վերաբերող հարցեր: Վարչապետի խոսքով՝ Հայաստանին ու Բելառուսին միմյանց են կապում բազմադարյա պատմամշակութային կապերը, որոնց պահպանման գործում մեծ է նաև եկեղեցիների դերը:

Մինսկի և Զասլավի միտրոպոլիտ Պավելը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար ու նշել, որ հայ և բելառուս ժողովուրդները միմյանց նկատմամբ տածում են ջերմ և անկեղծ վերաբերմունք: Նրա խոսքով՝ իրենց խնդիրն է պահպանել ու զարգացնել այդ հարաբերությունները, այդ թվում՝ հոգևոր արժեքների ամրապնդման ու տարածման միջոցով:

Հանդիպման ընթացքում արծարծվել են նաև քրիստոնեական արժեքների ու ավանդույթների ամրապնդմանը, երկկողմ պատմամշակութային հարաբերություններին վերաբերող հարցեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել