Ներկա պահին թուրքական բանտերում 136 լրագրող կա |ermenihaber.am|
07:08 - 10 սեպտեմբերի, 2019

Ներկա պահին թուրքական բանտերում 136 լրագրող կա |ermenihaber.am|

ermenihaber.am։ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մամուլի ազատության վերաբերյալ զեկույց է հրապարակել։

Զեկույցում կոչ է արվել բրիտանական արտգործնախարարությանը խստորեն և հրապարակավ դատապարտել մամուլի ազատության նկատվող խախտումները Թուրքիայում։

«Թուրքիայում մամուլի ազատության հարցում լուրջ հետընթաց է գրանցվել։ Այս զեկույցի կազմմանը մասնակից այնտեղի լրագրողները լուրջ մտավախություն ունե, որ իրենց անունների կամ գաղափարների հրապարակման դեպքում անխուսափելիորեն կենթարկվեն ճնշումների», - ասված է զեկույցում։

Զեկույցի հեղինակները Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությանը հիշեցրել են, որ համաձայն ավստրիական Մամուլի միջազգային ինստիտուտի (IPI) տվյալների՝ ներկա պահին թուրքական բանտերում 136 լրագրող կա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել