Նարեկ Սարգսյանի արտահանձնման հետ կապված Հայաստանը Չեխիայից պաշտոնական ոչինչ չի ստացել |aysor.am|
06:58 - 04 հունիսի, 2019

Նարեկ Սարգսյանի արտահանձնման հետ կապված Հայաստանը Չեխիայից պաշտոնական ոչինչ չի ստացել |aysor.am|

aysor.am: ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման հետ կապված Հայաստանը Չեխիայից պաշտոնական ոչինչի չի ստացել։

«Այս պահի դրությամբ պաշտոնապես ոչինչ չկա», - ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Չեխական Tyden.cz կայքը երեկ գրել էր, որ Պրահայի քաղաքային դատարանը Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին որոշում է կայացրել:

Չեխական օրենսդրության համաձայն՝ արտահանձնման վերջնական որոշումը կկայացնի երկրի արդարադատության նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել