panarmenian.net: «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի օգտագործած խմելու ջրի դիմաց տարիների ընթացքում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին կուտակվել է պարտք, որը կազմում է 48.9 մլն դրամ:

ՀՀ կառավարության որոշման համաձայն, պարտքը կփոխհատուցվի պետական բյուջեից :
Պարզվում է, որ ՊՈԱԿ-ի նախկին տնօրինության կողմից «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի աշխատակիցներին թույլ չի տրվել մուտք գործել տարածք և գրանցել ջրաչափական սարքի փաստացի ցուցմունքը: Հաշվի առնելով, որ ՊՈԱԿԸ-ը հանդիսանում է հատուկ պահպանվող տարածք:

ՊՈԱԿ-ը մատուցած ծառայությունների դիմաց հարկային հաշիվները դուրս է գրել բաժանորդի կողմից բանավոր կերպով հաղորդվող ծախսերի հիման վրա, հնարավորություն չունենալով ստուգելու դրանց իսկությունը:

Ջրաչափական սարքի ցուցմունքը վերոնշյալ կարգով գրանցելու արդյունքում 2018-ի մայիսի 29-ի դրությամբ կազմել է 148,058 խմ, իսկ 2018-ի հունիսի 25-ին ՊՈԱԿ-ի ներկայացուցչի ներկայությամբ ՓԲԸ-ի աշխատակիցը տեղում փաստացի արձանագրել է 473,012 խմ ցուցմունք: Այսինքն մեկ ամսում արձանագրվել է 324,954 խմ ծախս և ակնհայտ է դարձել, որ ՊՈԱԿ-ի կողմից հաղորդած տվյալները չեն արտացոլել իրական ծախսը, ինչի արդյունքում տարիների ընթացքում կուտակվել է 324,954 խմ ծախս:

Սույն նախագծի ընդունմամբ Կազմակերպությունը կմարի իր գործունեության ընթացքում առաջացած ֆինանսական պարտավորությունը օգտագործված խմելու ջրի դիմաց: