Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հերքեց մամուլում հրապարակված տեղեկությունը, թե նշանակվելու է Տարածքային կառավարման և զարգացման նախարար։ Լրատվամիջոցները նաև գրել էին, թե այդ նշանակումից հետո ներկա նախարար Սուրեն Պապիկյանը ստանձնելու է փոխնախարարի պաշտոնը:
«Ես այդ տեղեկատվությունը հերքել եմ, նման որևէ քննարկում չենք ունեցել, որևէ առաջարկ չեմ ստացել, ես իմ աշխատանքի մեջ եմ: Ինչպես հայտարարել էի՝ մարտի 13-ից կլինեմ արձակուրդում ՝ քարոզչական աշխատանքներում ներգրավվելու համար,- ասաց մարզպետը:
Լրագրողի հարցին, թե նրան նախարարի պաշտոնը առաջարկելու դեպքում արդյոք կհամաձայնի, մարզպետը պատասխանեց.
«Ես եթե»-ներով չեմ առաջնորդվում»:
comment.count (0)