Նախագահ Թրամփը «պարզապես պայթուցիկ է նետել աղբաման»՝ հրամայելով սպանել ազդեցիկ իրանական գեներալ Ղասեմ Սուլեյմանին. Ջո Բայդեն |lurer.com|
08:45 - 03 հունվարի, 2020

Նախագահ Թրամփը «պարզապես պայթուցիկ է նետել աղբաման»՝ հրամայելով սպանել ազդեցիկ իրանական գեներալ Ղասեմ Սուլեյմանին. Ջո Բայդեն |lurer.com|

lurer.com:  ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը նախազգուշացրել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը «պարզապես պայթուցիկ է նետել աղբաման»՝ հրամայելով սպանել ազդեցիկ իրանական գեներալ Ղասեմ Սուլեյմանիին Բաղդադում, տեղեկացնում է Bloomberg-ը։

«Ոչ մի ամերիկացի չի սգալու Սուլեյմանիի մահը։ Նա արժանի էր պատասխանատվության ենթարկվելու ամերիկյան զորքերի եւ տարածաշրջանում հազարավոր անմեղների դեմ հանցագործությունների համար»,- ասվում է Բայդենի հայտարարությունում։

Բայց Թրամփը «պարտավոր է ամերիկացի ժողովրդին բացատրել մեր զորքերի եւ դեսպանությունների անձնակազմերի, մեր մարդկանց եւ մեր շահերի անվտանգության ապահովման ռազմավարությունն ու պլանը ինչպես տանը, այնպես էլ արտասահմանում, եւ մեր գործընկերներին ողջ տարածաշրջանում ու նրա սահմաններից դուրս»։

«Ես կապված չեմ հետախուզության հետ, եւ շատ բան անհայտ է մնում, բայց Իրանը, հասկանալի է, կցանկանա պատասխանել։ Մենք կարող ենք հայտնվել լուրջ կոնֆլիկտի եզրին Մերձավոր Արեւելքում»,- ասել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել