Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին
17:33 - 06 մարտի, 2020

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:

Դեսպան Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել «Նախագահական համերգաշար»-ի շրջանակում վերջերս նախագահական նստավայրում ռուսական ռոմանսի երեկոյի կազմակերպման համար, որը նվիրված էր Մեծ հաղթանակի 75-ամյակին: Խոսվել է նաև Հաղթանակի 75-ամյակի առիթով համատեղ միջոցառումներ անցկացնելու հնարավորությունների մասին:

Անդրադարձ է կատարվել նաև գիտության, կրթության, նոր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցություն ծավալելուն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել