tert.am։ ՆԱՏՕ-ն ի վիճակի չէ պաշտպանել Թուրքիային, դրա համար էլ Անկարան ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրներ է ձեռք բերում: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
Նրա խոսքով՝ ռուսական համալիրները ՆԱՏՕ-ի համար վտանգ չեն ներկայացնում, և Թուրքիան այդ մասին բազմիցս հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի երկրներին: Նախարարն ընդգծել է, որ С-400-ների ձեռքբերումը կապված է երկրի օդային տարածքը պաշտպանելու խիստ անհրաժեշտության հետ:
«Անկարան մտադիր չէ ենթարկվել ԱՄՆ-ի պահանջներին: Չնայած Միացյալ Նահանգները կոչ է անում մեզ հրաժարվել ռուսական համալիրի գնումից, սակայն միևնույն ժամանակ չի երաշխավորում, որ մեզ կվաճառի Patriot զենիթահրթիռային համակարգերը»,- ասել է Չավուշօղլուն:
Ամերիկյան կողմն իր հերթին բազմիցս հայտնել է, որ С-400-ը և ամերիկյան արտադրության F-35 կործանիչները գործածության առումով համատեղելի չեն:
comment.count (0)