ՆԱՏՕ-ն Դամասկոսից պահանջել Է դադարեցնել գործողությունն Իդլիբում |armenpress.am|
16:55 - 11 փետրվարի, 2020

ՆԱՏՕ-ն Դամասկոսից պահանջել Է դադարեցնել գործողությունն Իդլիբում |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ն խորապես մտահոգված Է Իդլիբում սիրիական բանակի հարձակման առնչությամբ եւ կոչ Է անում Դամասկոսին դադարեցնել գործողությունը: Այդ մասին փետրվարի 11-ին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը մամուլի ասուլիսում, որը տեղի Է ունեցել դաշինքի պաշտանության նախարարների՝ փետրվարի 12-13-ին կայանալիք հանդիպման նախաշեմին:

«Մենք տեսնում ենք, որ մարտական գործողություններն ընթանում են առանց խտրության, մենք խորապես անհանգստացած ենք եւ դատապարտում ենք դա: Ուստի մենք կոչ ենք անում (Սիրիայի նախագահ Բաշար) Ասադի ռեժիմին եւ Ռուսաստանին, որը աջակցություն Է ցուցաբերում Ասադին, դադարեցնել հարձակումը»,-ասել Է նա: Գլխավոր քարտուղարի խոսքով՝ սպասվում Է, որ ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները կքննարկեն Սիրիայի իրադրությունը: «Ասադի ռեժիմը պետք Է դադարեցնի այդ սարսափազդու հարձակումներն Իդլիբի խաղաղ բնակչության վրա»,-հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել