Մ19 ԵԱ եզրափակչում ՀՀ-ն Պորտուգալիայի, Իտալիայի և Իսպանիայի հետ նույն խմբում է
12:48 - 31 մայիսի, 2019

Մ19 ԵԱ եզրափակչում ՀՀ-ն Պորտուգալիայի, Իտալիայի և Իսպանիայի հետ նույն խմբում է

Երևանում տեղի է ունեցել Հայաստանում կայանալիք Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանությունը։

Վիճակահանությանը մասնակցել են Հայաստանի հավաքականի անդամներ Հենրիխ Մխիթարյանը և Մարկոս Պիզելին։

Եզրափակիչ փուլի մասնակից 8 հավաքականները բաժանվել են 2 խմբի: Ա խմբում են ընդգրկվել Հայաստանի, Պորտուգալիայի, Իտալիայի և Իսպանիայի հավաքականները:
Բ խմբում են ընդգրկվել Չեխիայի, Իռլանդիայի, Նորվեգիայի և Ֆրանսիայի հավաքականները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել