Մտավոր խնդիրներ ունեցող անձանց խնամք իրականացնողների նվազագույն աշխատավարձը հունվարի 1-ից կավելանա 30%-ով
07:19 - 07 նոյեմբերի, 2019

Մտավոր խնդիրներ ունեցող անձանց խնամք իրականացնողների նվազագույն աշխատավարձը հունվարի 1-ից կավելանա 30%-ով

Բացառապես մտավոր խնդիրներ (այդ թվում՝ աուտիզմ) ունեցող անձանց խնամքի և սոցիալական վերականգնողական ծառայություններ մատուցող կազմակերպություններում մասնագիտացված աշխատանք կամ խնամք իրականացնողների` սոցիալական աշխատողի, սոցիալական մանկավարժի, դաստիարակի, մեթոդիստ համակարգողի, էրգոթերապիստի, խմբավարի (ըստ ուղղությունների), հատուկ մանկավարժի (այդ թվում՝ լոգոպեդ, տիֆլոմանկավարժ, սուրդոմանկավարժ), հոգեբանի (այդ թվում՝ հատուկ հոգեբան, վարքային թերապիստ), սպասուհու, դայակի, հոգեբույժի, բուժքույրի, ադապտիվ ֆիզկուլտուրայի և աշխատանքային թերապիայի մասնագետների նվազագույն աշխատավարձը 2020 թվականի հունվարի 1-ից կավելանա 30%-ով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել