Մտավախություն չունեմ. Հունան Պողոսյանը հորդորեց էմոցիաներով չառաջնորդվել |news.am|
12:55 - 27 մայիսի, 2019

Մտավախություն չունեմ. Հունան Պողոսյանը հորդորեց էմոցիաներով չառաջնորդվել |news.am|

news.am։ Երբ դատարանը նպատակահարմար կգտնի, կհարցաքննվեմ, բացարձակ մտավախություն չկա, մեկ գործով չէ, որ հարցաքննվել եմ։ Այսօր՝ մայիսի 27-ին, լրագրողների հետ զրույցում Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը այսպես արձագանքեց հարցին, թե նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի գործով պաշտպանական կողմը միջնորդել է, որ հարցաքննվի նաեւ ինքը, կգնա հարցաքննության։

Հարցին՝ եթե վեթթինգ անցկացվի նաեւ պաշտոնյաների շրջանում, մտավախություն չունի՞ իր փոխոստիկանապետ լինելու ժամանակաշրջանի առումով, նա պատասխանեց. «Բացարձակ մտավախություն չունեմ»։

Դիտարկմանը, որ որպես փոխոստիկանապետ այն ժամանակ իր հրամանով ոստիկականական բռնություններ են գործադրվել լրագրողների նկատմամբ, Հունան Պողոսյանը ասաց. «Դրանով նախաքննություն է ընթացել, հիմա էլ ընթանում է, խնդրում եմ առաջ մի ընկեք, էմոցիաներով մի շարժվեք»։

Լրագրողը շեշտեց՝ փաստ է, որ բռնություններ են գործադրվել, որին ի պատասխան նա ասաց. «Ձեզ համար է փաստ, մյուսների համար փաստ չէ»։

«Մեղրու» ազատ գոտու հարակից հողերի սեփականաշնորհման մասին նա նոր մանրամասներ չհայտնեց. «Հարցը պետք է ուղղեք պատկան մարմիններին, ընդամենը կարող եմ ասել, որ հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել