Մոտակա օրերին նոր սպառազինություն կտեղադրվի մարտական դիրքերում. Ջալալ Հարությունյան
 |pastinfo.am|
21:25 - 31 մարտի, 2020

Մոտակա օրերին նոր սպառազինություն կտեղադրվի մարտական դիրքերում. Ջալալ Հարությունյան |pastinfo.am|

pastinfo.am: Այս պահի դրությամբ սահմանում իրավիճակը վերահսկելի է և թե հրամանատարական անձնակազմի կողմից, թե ժամկետային զինծառայողների կողմից ամեն ինչ արվում է, որ զգոնությունն էլ ավելի բարձրացվի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը:

Լրագրողի հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում՝ խաղաղ պայմաններում մահվան դեպքերը կանխարգելելու համար, Հարությունյանը պատասխանեց, որ բոլոր դեպքերի համար հարուցված են քրեական գործեր, իրավապահ մարմիններն աշխատում են այդ ուղղությամբ և վստահեցրեց, որ այն մարդիկ, ովքեր հասցրել են նման վիճակի, անկախ պաշտոնից, անկախ իրավիճակից պատժվելու են: Նրա խոսքով՝ կան հստակ պլանավորված աշխատանքներ, հստակ խնդիրներ են առաջադրված, որ նման դեպքերից կատարեն ճիշտ հետևություններ:

Անդրադառնալով կորոնավիրուսի համաճարակին՝ Հարությունյանն ասաց, որ կանխարգելիչ միջոցառումները բանակում ավելի հեշտ է վերահսկել, քան՝ քաղաքական հիմնարկներում, որովհետև բանակը կառույց է, որը դրված է հիմքերի վրա: Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա Հարությունյանն ասաց, որ նախագահի հետ պայմանավորվել են, թե որ ժամին պետք է զինծառայողները մասնակցեն, հստակ ժամանակացույց է սահմանվել, ժամկետները նշվել են, կա ձեռնոց, դիմակ, ալկոգել:

Անդրադառնալով՝ ռազմական տեխնիկայի համալրմանը, Հարությունյանն ասաց, որ այսօր արդեն շահագործվում են, մարտակարգվում են:

«Մոտակա օրերին նոր սպառազինություն տեղադրելու ենք ոչ թե հավաքակայանում, այլ՝ մարտական դիրքերում»,- նշեց Հարությունյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել