Մոսկվան հայտարարում է՝ ՌԴ-ն պատասխան կտա ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին |azatutyun.am|
04:51 - 23 դեկտեմբերի, 2019

Մոսկվան հայտարարում է՝ ՌԴ-ն պատասխան կտա ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին |azatutyun.am|

azatutyun.am։ Ռուսաստանը պատասխան կտա Վաշինգտոնի կողմից սահմանված պատժամիջոցներին, հայտարարել է արտգործնախարարը: «Մենք կարձագանքենք, բայց այնպես, որ վնաս չհասցնենք մեր սեփական շահերին», - ասել է Սերգեյ Լավրովը՝ Ռուսական առաջին ալիքին տված հարցազրույցում:

Օրեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր օրինագիծը, որը սահմանափակումներ է մտցնում «Հյուսիսային հոսք-2» և «Թուրքական հոսք» խողովակաշարերի շինարարությանը մասնակցող ընկերությունների ու անձանց հանդեպ: Ռուսաստանից Գերմանիա ձգվող «Հյուսիսային հոսք-2» -ին գլխավոր կապալառուն՝ Allseas ընկերությունը, անմիջապես դադարեցրել էր շինարարությունը, թեև ավարտին, ըստ պաշտոնյաների, մնացել էին հաշված շաբաթներ:

Շինարարությանը մասնակցող երկրները՝ Գերմանիան և Ավստրիան, քննադատել էին Վաշինգտոնի այդ որոշումը: Նահանգները, սակայն, պնդում է, թե Բալթիկ ծովով դեպի Եվրոպա ձգվող այդ խողովակաշարը, որը շրջանցում է Ուկրաինան, ամրապնդում է Ռուսաստանի նկրտումներն ու խորացնում եվրոպացիների կախվածությունը ռուսական էներգակիրներից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել