tert.am: Մոսկվայում 39-ամյա տղամարդ է մահացել երկկողմանի թոքաբորբով և կորոնավիրուսի ախտորոշմամբ: Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հարցով մոսկովյան օպերատիվ շտաբին:
Նշվում է, որ սա Մոսկվայում առաջին դեպքն է, երբ կորոնավիրուսից մահանում է 40 տարեկանից ցածր տարիքով մարդ: Հիվանդին երեք օր շարունակ արհեստական շնչառական սարք է միացված եղել: Նա հաճախասրտություն, բազմաօրգանային անբավարարություն և մի շարք այլ հիվանդություններ է ունեցել:
Սա կորոնավիրուսից մահացության 20-րդ դեպքն է Մոսկվայում: 39-ամյա հիվանդի մահվան մասին ավելի վաղ հայտնել էր նաև Կոմունարկայի քաղաքային 40-րդ հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն, որի մոտ նույնպես օրեր առաջ կորոնավիրուս է ախտորոշվել օրեր:
Հինգշաբթի օրվա տվյալներով՝ Մոսկվայում վարակման 2475 դեպք է գրանցվել, 140 մարդ ապաքինվել է:
comment.count (0)