Մոսկվայում բերման են ենթարկվել տասնյակ ցուցարարներ |azatutyun.am|
06:37 - 15 հուլիսի, 2019

Մոսկվայում բերման են ենթարկվել տասնյակ ցուցարարներ |azatutyun.am|

azatutyun.am։  Ոստիկանությունը երեկ բերման է ենթարկել տասնյակ անձանց, ովքեր փորձում էին նստացույց անցկացնել Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց:

Հանձնաժողովը չի գրանցել ընդդիմության թեկնածուներին քաղաքային խորհրդի առաջիկա ընտրություններում։

Ընդդիմադիր թեկնածուներից Իլյա Յաշինը, Լյուբով Սոբոլը և Յուլիա Գալյամինան ևս բերման ենթարկվածների թվում են:

OVD-Info հասարակական կազմակեպությունը, որը ռուսաստանյան ոստիկանության մոնիթորինգ է իրականացնում, հայտարարել է, որ ձերբակալվել է 38 մարդ, մինչդեռ իրավապահները հայտնել են միայն 25-ի մասին։

Ռուսաստանցի ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնին, ով անցած շաբաթ է ազատ արձակվել տասնօրյա տնային կալանքից, ակցիային չի մասնակցել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել