Մոսկվայի քաղաքապետարանի մոտ նախատեսված բողոքի ցույցին ընդառաջ արդեն ավելի քան 30 մարդ է բերման ենթարկվել |tert.am|
10:41 - 27 հուլիսի, 2019

Մոսկվայի քաղաքապետարանի մոտ նախատեսված բողոքի ցույցին ընդառաջ արդեն ավելի քան 30 մարդ է բերման ենթարկվել |tert.am|

tert.am: Երևանյան ժամանակով ժամը 14.35-ի դրությամբ Մոսկվայի քաղաքապետարանի շենքի մոտ նախատեսված բողոքի ցույցին ընդառաջ արդեն ավելի քան 30 մարդ է բերման ենթարկվել, հայտնում է meduza.io-ն:

Երևանյան ժամանակով ժամը 14.10-ի դրությամբ Մոսկվայի քաղաքապետարանի շենքի մոտ նախատեսված բողոքի ցույցին ընդառաջ արդեն 25 մարդ է բերման ենթարկվել, հայտնում է meduza.io-ն:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր tert.am-ը, Մոսկվայի քաղաքապետարանի մոտ ոստիկաններ են հավաքվել: Այսօր այնտեղ իշխանությունների հետ չհամաձայնեցված բողոքի ակցիա է սպասվում, որի մասնակիցները պահանջում են Մոսկվայի քաղաքային դումայի ընտրությունների անկախ թեկնածուների գրանցում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել