Մոսկվայի հարձակման մասին տեղեկությունները դեռ հակասական են |azatutyun.am|
05:34 - 20 դեկտեմբերի, 2019

Մոսկվայի հարձակման մասին տեղեկությունները դեռ հակասական են |azatutyun.am|

azatutyun.am: Մոսկվայում հարձակումը տեղի է ունեցել Լյուբյանկա հրապարակում՝ Ռուսաստանի դաշնային անվտանգության շենքի մոտ կամ շենքում: Լրատվական գործակալությունները հակասական տեղեկություններ են հաղորդում կրակոցներով ուղեկցված միջադեպի մասին:

Որոշ աղբյուրներ հայտնում են, որ հարձակվողները երեք հոգի էին, Դաշնային անվտանգության ծառայությունը խոսում է մեկ մարդու մասին: «Ինտերֆաքս»-ը պնդում է, որ կրակոցներ արձակած անձը միայնակ է եղել և չի կարողացել ներս մտնել ընդունարան: Առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտնում է հինգ վիրավորների և մեկ զոհի մասին, որը սպա է։ Կա՞ն արդյոք վիրավորների մեջ քաղաքացիական անձինք, թե՝ ոչ, այս պահին նույնպես հայտնի չէ։

Reuters-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի հատուկ ծառայություններին հայտնի էր, որ Անվտանգության ծառայողների օրվան նվիրված համերգի ժամանակ ծրագրված էր ահաբեկչություն, սակայն հայտնի չէր, թե որտեղ: Russia Today հեռուստալիքը իր սոցիալական ցանցի էջում գրել է, որ հատուկ ծառայությունները հարձակումը «ահաբեկչական գործողություն» են որակել:

Բոլշայա Լյուբյանկա փողոցի տարածքում տեղի ունեցած միջադեպի պատճառով արգելափակվել երթևեկությունը, մետրոյի «Կուզնեցկի մոստ» կայարանի մի քանի ելքեր շարունակում են մնալ փակ: Դեպքի վայրում էլ շարունակում են մնալ մի քանի հրշեջ մեքենա և շտապօգնությունը:

Տեղի ունեցածի պահին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գտնվում էր Մեծ Կրեմլի պալատում, որտեղ անցնում էր Ռուսաստանի անվտանգության կազմակերպությունների աշխատողի օրվան նվիրված տոնական համերգը: Նախագահի հետ միասին միջոցառմանը մասնակցում էին Դաշնային անվգանգության ծառայության և Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարները: Ըստ պետության ղեկավարի մամուլի քարտուղարի, Պուտինն օպերատիվ տեղեկացվում է, թե ինչ է կատարվում մայրաքաղաքի կենտրոնում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել