Մյունխենի հանդիպման ձևաչափը որոշել են Փաշինյանն ու Ալիևը |aysor.am|
13:30 - 24 փետրվարի, 2020

Մյունխենի հանդիպման ձևաչափը որոշել են Փաշինյանն ու Ալիևը |aysor.am|

aysor.am: Վարչապետի կողմից արտահայտված մյունխենյան սկզբունքները ավելի համապարփակ կերպով արտահայտում են այն, ինչը խոսվեց Մյունխենում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Մյունխենյան սկզբունքների մեջ արտահայտված չէ որևէ բան, որը վերափոխում է, վերաձևավորում է մեր դիրքորոշումները, մոտեցումները Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի ընդհանուր փաթեթի մեջ», -  ասաց նա։

Մնացականյանը համաձայն չէ դիրքորոշումների հետ, թե կարգավիճակի հարցն անտեսվել է։

«Ոչ, չի անտեսվել, անտրամաբական է նման կերպ գնահատել, որովհետև մեր դիրքորոշումը մնում է կայուն», - ասաց նա։

ԱԳ նախարարն ընդգծեց՝ Հայաստանը եղել և մնում է խստորեն հավատարիմ հարցի խաղաղ կարգավորմանը՝ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։

«Մենք շարունակելու ենք աշխատել այնպիսի լուծումների համար, ինչպես հայտարարեց վարչապետ Փաշինյանը, որոնք ընդունելի են բոլոր կողմերի, բոլոր ժողովուրդների համար, որը նշանակում է փոխզիջում, իսկ փոխզիջում նշանակում է ճանապարհ, որը ունի երկու ուղղություն ու միակողմանի զիջումների մասին որևէ խոսք երբևէ չի կարող լինել։ Մեզ համար ամենասուր հարցերը եղել ու մնում են ԼՂ մեր հայրենակիցների ռեալ, իրական անվտանգության համակարգի ապահովումը, որից բխում է ստատուսի խնդիրը», - ասաց ՀՀ ԱԳ նախարարը։

Ինչ վերաբերում է մյունխենյան պանելային քննարկմանը, Մնացականյանն ասաց, թե ղեկավարներն են քննարկել՝ ինչպես ներգարվվել այդ ձևաչափի մեջ։

«Երևույթը, կարծում եմ, շատ դրական է, որ մենք կարող ենք նստել ու ղեկավարների մակարդակով բաց զրույցով քննարկել հարցեր», - ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել