Միքայել Մինասյանին իբրև վկա հրավիրել են ՀՔԾ հարցաքննության|24news.am|
20:12 - 26 փետրվարի, 2020

Միքայել Մինասյանին իբրև վկա հրավիրել են ՀՔԾ հարցաքննության|24news.am|

24news.am: Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը հարցաքննության է հրավիրվել Հատուկ քննչական ծառայության: Այդ մասին հայտնում է ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը: 

Ինչպես հայտնում են ՀՔԾ-ից, քննվող քրեական գործերից մեկի շրջանակում Միքայել Մինասյանը ճանաչվել է որպես վկա: 

Հարցին, թե քրեական ի՞նչ գործի շրջանակում է Միքայել Մինասյանը հարցաքննության կանչվել, ՀՔԾ խոսնակը չպարզաբանեց:

«Միքայել Մինասյանը դեռ չի ներկայացել նախաքննական մարմին, մեզ հայտնի է, որ նա երկրում չէ», - նշեց ՀՔԾ խոսնակը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել