Մինչ օրս շուրջ 3800 օտարերկրացի է դիմել ՀՀ-ին՝ ապաստան ստանալու համար |tert.am|
13:13 - 12 հուլիսի, 2019

Մինչ օրս շուրջ 3800 օտարերկրացի է դիմել ՀՀ-ին՝ ապաստան ստանալու համար |tert.am|

tert.am: Բացի Ադրբեջանից և Սիրիայից եկած փախստականներից, 1999թ-ից մինչ օրս շուրջ 3800 օտարերկրացի է դիմել ՀՀ-ին՝ ապաստան ստանալու համար․ ԱԺ-ում «Փախստականների և ապաստան հայցողների հիմնախնդիրներն ու հնարավոր լուծումները թեմայով» համաժողովին այս մասին հայտնեց ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայության ինտեգրման հարցերի բաժնի պետ Իրինե Հակոբյանը։

Միայն այս տարի հունվարից մինչև այս պահը, ըստ պաշտոնյայի, ունեցել են 91 ապաստանի դիմում և այս ընթացքում 37 անձ ճանաչվել է փախստական։
Ըստ նրա՝ ապաստան խնդրողները հիմնականում Իրանից են, Իրաքից, Սիրիայից, Ուկրաինայից, Կնոգոյից, Աֆղանստանից և շատ այլ երկրներից։

Իրինե Հակոբյանը նշեց, որ իրենց ստացած 3800 դիմումներից 2400-ը բավարարվել է, և այդ մարդիկ ճանաչվել են ՀՀ-ում փախստական։
Նա հիշեցրեց, որ 2016թ-ին Կառավարությունն ընդունել է փախստականների հարցով հայեցակարգ, որը հենց ուղղված է այս նոր փախստականների ինտեգրմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել