Միհրան Պողոսյանի արտահանձնման գործընթացի հետ կապված խնդիրներ չկան. գլխավոր դատախազ
10:26 - 24 ապրիլի, 2019

Միհրան Պողոսյանի արտահանձնման գործընթացի հետ կապված խնդիրներ չկան. գլխավոր դատախազ

news.am: Այս պահին ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի արտահանձնման գործընթացի հետ կապված խնդիրներ չկան: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Նրա խոսքով՝ գործընթացը բնականոն ռիթմով է ընթանում: Նախօրեին դատարանը բավարարել էր Պողոսյանի կալանավորման միջնորդությունը, իրավապահ մարմինները քննարկում են հայկական կողմի արտահանձնման դիմումը: Դավթյանը նշեց, որ տեղեկություններ այն մասին, որ Պողոսյանը Ռուսաստանի քաղաքացիություն ունի, չկան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել