Միայնակ չեմ որոշում, իրագործում եմ կառավարության քաղաքականությունը․ Նազենի Ղարիբյանը՝ իր աղմկահարույց որոշումների մասին |tert.am|
09:03 - 02 ապրիլի, 2019

Միայնակ չեմ որոշում, իրագործում եմ կառավարության քաղաքականությունը․ Նազենի Ղարիբյանը՝ իր աղմկահարույց որոշումների մասին |tert.am|

tert.am: Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը վստահեցնում է՝ հանրության շրջանում աղմուկ բարձրացրած իր որոշումները՝ կապված ՊՈԱԿ-ների ու Կոնստանտին Օրբելյանի պաշտոնից հեռացնելու հետ, միայնակ չի կայացրել։ Նա «Հանրային» ՀԸ-ի եթերում հայտարարեց, որ դրանք իր նախաձեռնության կամ անձնական իմպրովիզացիայի արդյունք չեն։

«Առավոտյան չեմ արթնանում ու մտածում, թե այսօր ինչ որոշում կայացնեմ, որ սկանդալ առաջանա։ Ընդամենը կատարում եմ իմ աշխատանքը, որը նաև կապված է մեր կառավարության վարած քաղաքականության ու ծրագրի հետ։ ՊՈԱԿ-ների հետ կապված ասեմ, որ դա զուտ տեղեկանք է: Մենք հետո պետք է գնանք ու հատ-հատ հասկանանք, թե որ ՊՈԱԿ-ները կարող են վերակազմակերպվել։ Սակայն սա էլ ինքնուրույն չեմ արել, սա կառավարության հանձնարարական էր»,- ասաց նա։

Ղարիբյանը նկատեց, որ նման հանձնարարական գնացել է բոլոր նախարարություններին, և արդեն 2 ամիս է նախադրությունները շարժվում են համապատասխան հանձնարարականով։ Նրա կարծիքով՝  իրենց ոլորտում փոփոխությունները մեծ աղմուկ են բարձրացնում, քանի որ արվեստագետները ոչ միայն առանձին անհատներ են, այլև ճանաչում ունեն։

«Կախված է մեր ոլորտի առանձնահատկությունից, քանի որ արվեստագետները ոչ միայն անհատներ ու ստեղծագործողներն են, այլև անուն ունեցող մարդիկ են, տեսանելի են, այդ պատճառով այդ դաշտում ցանկացած քայլ տեսանելի է դառնում»,- շարունակեց Ղարիբյանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել