Մեր ներկայացրած երկու թեկնածուներն էլ մերժվել են մեծամասնության կողմից. ԼՀԿ-ն դեմ է քվերկելու ԲԴԽ անդամի թեկնածությանը. Գորգիսյան |aysor.am|
10:46 - 01 հուլիսի, 2019

Մեր ներկայացրած երկու թեկնածուներն էլ մերժվել են մեծամասնության կողմից. ԼՀԿ-ն դեմ է քվերկելու ԲԴԽ անդամի թեկնածությանը. Գորգիսյան |aysor.am|

aysor.am:  ԼՀԿ-ն դեմ է քվեարկելու ԲԴԽ անդամի թեկնածու Աննա Մարգարյանի թեկնածությանը, խորհրդարանում ասաց ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգսիյանը:

Նա նկատեց, որ ԼՀԿ-ն ցանկացել է սեփական թեկնածուն առաջադրել, որի շուրջ բանակցություններ են տարվել «Իմ քայլի» հետ:

«Առաջին երկու թեկնածուներին որոշ վերապահումներով կողմ քվեարկեցինք նաև ստեղծելու համար այն դրական աուրան, գործընկերային մթնոլորտը, որպեսզի կարողանանք բանակցությունները շարունակել և հասնել ինչ-որ դրական բանի, բայց, ցավոք սրտի պետք է արձանագրենք, որ մեր ներկայացրած երկու թեկնածուներն էլ մերժվել են մեծամասնության կողմից», - ասաց պատգամավորը:

Գորգիսյանն ընդգծեց, որ իրենց առաջադրած թեկնածուների մերժման համար կամ առհասարակ մեկնաբանություններ չեն եղել կամ էլ դրանք բավարար չեն եղել՝ ավելացնելով, որ հին ավանդույթը, երբ մեծամասնությունն է առաջադրում անկախ մարմնի թեկնածու, շարունակվում է:

«Սրանով ոչ միայն խախտվում է քաղաքական բազմազանությունն առհասարակ, այլ խմբակցությունների կողմից անկախ մարմիններոմ թեկնածուներ առաջադրելու իրավունքը դառնում է ապրանքային, որովհետև այն ընդհանրապես չի կարողանում կյանքի կոչվել: Ելնելով այս ամենից, մեծամասնության կողմից բանակցությունները տապալելու այս քայլերից՝ ԼՀԿ-ն դեմ է քվեարկելու», - ասաց Գորգիսյանը:

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էլ նկատեց, որ ԼՀԿ առաջարկած թեկնածուին օրենքով սահմանված փորձառությունը չի հերիքել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել