Մեր կարեւորագույն ծրագրերից մեկը. Նիկոլ Փաշինյան
11:15 - 03 մայիսի, 2020

Մեր կարեւորագույն ծրագրերից մեկը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Կառավարության կողմից ուսանողներին տրվող աջակցությանը եւ գրել.

«Մեր կարեւորագույն ծրագրերից մեկը։ Ընդ որում, ծրագրից օգտվում են առանց բացառության բոլոր ուսանողները։ Լավ սովորողները շատ, վատ սովորողները քիչ»,- գրել է նա։

«Սա շատ լավ հնարավորություն է այն ուսանողների համար, ովքեր ամբողջ տարի լավ են սովորել և հիմա ինչ֊որ չափով թեթևացնում են իրենց ծնողների հոգսը»,- տեսանյութում ասում է ուսանող Մարիամ Գասպարյանը։

Կառավարությունը 800 մլն դրամ կուղղի վարձավճարների և 150 մլն դրամ էլ ուսանողական վարկերի տոկոսագումարների փոխհատուցմանը՝ առկա և հեռակա ուսուցմամբ սովորողներին աջակցելու նպատակով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել