Մեր երկրի սահմանների հսկողությունն այսօր ամուր է և հուսալի, այդպես է լինելու նաև վաղը. Արթուր Վանեցյան |tert.am|
07:36 - 26 ապրիլի, 2019

Մեր երկրի սահմանների հսկողությունն այսօր ամուր է և հուսալի, այդպես է լինելու նաև վաղը. Արթուր Վանեցյան |tert.am|

tert.am: Մեր հայրենիքի սահմանները սրբազան են, և այս սահմանների պաշտպանությունը ՀՀ և նրա բոլոր քաղաքացիների պարտականությունն է, իսկ այդ կարևոր առաքելության առաջին գծում սահմանապահ զորքն է: Այսօր՝ ապրիլի 26-ին Սահմանապահ զորքերի օրվա առիթով իր ելույթում հայտարարեց Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Մեր երկրի սահմանների հսկողությունն այսօր ամուր է և հուսալի, այդպես է լինելու նաև վաղը: Չկա և չի կարող լինել կայացած պետություն առանց ապահով սահմանների: Կառավարությունը և ժողովուրդը մեզ վստահել են մի սահմանագիծ, որից սկսում է մեր անվտանգությունն ու ապահովությունը»,- նշեց նա:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել