Մեր դաշնակից ԱՄՆ-ն ոչ թե մեր, այլ ահաբեկիչների համար է ցանկանում անվտանգության գոտի ստեղծել Սիրիայում. Էրդողան |tert.am|
07:07 - 09 սեպտեմբերի, 2019

Մեր դաշնակից ԱՄՆ-ն ոչ թե մեր, այլ ահաբեկիչների համար է ցանկանում անվտանգության գոտի ստեղծել Սիրիայում. Էրդողան |tert.am|

tert.am։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 8-ին Մալաթիա քաղաքում ելույթի ժամանակ կոշտ քննադատության է ենթարկել ԱՄՆ-ին, մասնավորապես՝ մեղադրելով ահաբեկիչներին օժանդակելու համար, տեղեկանում ենք Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության յութուբյան պաշտոնական ալիքում հրապարակված տեսանյութից:

Էրդողանը հայտարարել է, որ իրենց դաշնակիցները, մասնավորաես ԱՄՆ-ն, ցանկանում են Սիրիայում ահաբեկիչների համար անվտանգության գոտի ստեղծել և օժանդակում են նրանց: Նա նշել է, որ այս մոտեցումն իրենք մերժում են:

«Ամեն քայլից հետո տեսնում ենք, որ մեր և ԱՄՆ-ի պատկերացումները նույնը չեն»,- նշել է Թուրքիայի նախագահը:

Էրդողանը, Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու պատկերացումների մասին կիսվելով, նշել է, որ անվտանգության գոտում չպետք է լինեն քրդական ուժեր, որոնց նա անվանել է «ահաբեկիչներ»:

Ինչպես փոխանցում է «Անադոլու» գործակալությունը, Էրդողանը հայտարարել է. «Եթե մինչև սեպտեմբերի վերջ Եփրատ գետի արևելքում մեր զինվորների միջոցով փաստացի անվտանգության գոտի ստեղծելու գործընթացը սկսած չլինենք, ապա արդեն այլ ճար չենք ունենա, քան գնալ մեր սեփական ճանապարհով»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել