Մեր բեռները կանգնում են Լարսում միայն խնդրի առկայության դեպքում, մյուս դեպքերն էպիզոդիկներ են․ Անանյան |shantnews.am|
07:24 - 18 նոյեմբերի, 2019

Մեր բեռները կանգնում են Լարսում միայն խնդրի առկայության դեպքում, մյուս դեպքերն էպիզոդիկներ են․ Անանյան |shantnews.am|

shantnews.am։ Վերին Լարսի անցակետում հայկական բեռնատարների կուտակումներ հենց այնպես չեն լինում, դրանք կարող են լինել որևէ միջադեպի, օրինակ՝ կշեռքի խափանման կամ այլ պատճառներով։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Որևէ կոնկրետ ընկերության դեպքում էլ, ըստ Անանյանի, կարող են ձգձգումներ լինել, եթե կասկած լինի, որ միջազգային սանկցիոն ապրանքներ են փորձում ներմուծել Ռուսաստան։ Սակայն ՊԵԿ նախագահը պնդում է, որ ռուս գործընկերները ստորին չափով են հսկողություն իրականացնում հայկական բեռների նկատմամբ։

«Այս կամ այն ընկերության վերաբերյալ կարող են ինչ-որ բաներ հանրությանը կամ մամուլին հայտնի դառնալ, որոնք եզակի ինչ-որ էպիզոդիկներ են։ Բայց ընդհանուր առմամբ մեր բեռները կանգնում են մենակ էն ժամանակ, երբ, օրինակ, Վերին Լարսի մաքսային կետն ունի ինչ-որ մեխանիկական կամ տեխնիկական խնդիր», – ասաց Անանյանը։

Նրա խոսքով՝ ռուս գործընկերների հետ որևէ այլ խնդիր չկա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել