Մերձմոսկվայում թեթեւ շարժիչով ինքնաթիռ է կործանվել.կան զոհեր |news.am|
13:17 - 27 հուլիսի, 2019

Մերձմոսկվայում թեթեւ շարժիչով ինքնաթիռ է կործանվել.կան զոհեր |news.am|

news.am։ Մերձմոսկվայի Սերպուխովի շրջանում թեթեւ շարժիչով Lake ինքնաթիռը դիպչելով էլեկտրահաղորդալարերին, վթարի է ենթարկվել, հայտնում է ՏԱՍՍ-ը:

ՌԴ ՔԿ Մոսկվայի տրանսպորտի միջտարածաշրջանային քննչական վարչությունից ներկայացուցիչը գործակալությանը հայտնել է, որ փաստի առթիվ սկսվել է նախաքննական ստուգում:

«Նախնական տվյալներով, այսօր՝ մոտավորապես 12:55-ին, թեթեւ շարժիչով Lake ինքնաթիռը, որը դուրս էր եկել Դրակինո օդանավակայանից, դիպչելով էլեկտրահաղորդալարերին, վթարի է ենթարկվել», - ասել է Մարկովսկայան:
Դեպքի վայր է ժամանել քննչական-օպերատիվ խումբ, կազմակերպվել են անհրաժեշտ ստուգողական միջոցառումներ:

Միջադեպի հանգամանքները պարզվում են: Ստուգման արդյունքների հիման վրա դատավարական որոշում կընդունվի:

Ավելի վաղ Մոսկվայի մարզի ԱԻՆ-ի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից ՏԱՍՍ-ին հայտնել էին, որ Դրակինո գյուղի շրջանում թեթեւ շարժիչով երկտեղանի ինքնաթիռն ընկել է ջրով հանքի մեջ:

Իրավապահ մարմիներում աղբյուրը հայտնել է, որ ինքնաթիռում գտնվել է օդաչուն եւ մեկ ուղեւոր: Նախնական տվյալներով՝ երկուսն էլ զոհվել են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել