Մերկելի խոսքից Վենետիկի հանձնաժողովի հետ կապված հատվածը չհիշատակելը եղել է թարգմանչի բացթողումը |armenpress.am|
14:43 - 15 փետրվարի, 2020

Մերկելի խոսքից Վենետիկի հանձնաժողովի հետ կապված հատվածը չհիշատակելը եղել է թարգմանչի բացթողումը |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն անհիմն է համարում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կողմից փետրվարի 13-ին արված մամուլի հայտարարությունների հետ կապված բոլոր շահարկումները։ Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հայտնում ենք, որ Վենետիկի հանձնաժողովի հետ կապված նախադասությունը չհիշատակելը եղել է թարգմանչի կողմից բացթողում, և եթե վարչապետի լրատվական ծառայությունը որևէ տեղեկատվություն ցանկանար թաքցնել կամ չներկայացնել, ապա վարչապետի գրեթե բոլոր հանդիպումներն ուղիղ հեռարձակմամբ չէր ներկայացնի։ Տեղեկացնում ենք նաև, որ վարչապետի պաշտոնական կայքում շահարկվող հատվածի թարգմանությունը ներառվել է»,- ասված է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պարզաբանման մեջ:

Ավելի վաղ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը «Ֆեյսբսուք»-ի իր էջում գրել էր, որ Բեռլինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիմանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր խոսքում Հայաստանի դատաիրավական բարեփոխումների համատեքստում հիշատակում է Վենետիկի հանձնաժողովըինչի մասին հայերեն թարգմանության մեջ խոսք չկա: Նա հավելել էր, որ այդ հատվածը բացակայում է նաև Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունից:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել