news.am: Հայաստանում հեռարձակվում է շուրջ 2 հազար տարբեր բնույթի հեռուստատեսային ծրագիր, որոնց հիմնական մասը ռուսերեն է: Այս մասին ապրիլի 22-ին ԱԺ-ում «Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի գործունեության մասին» հաշվետվությունը ներկայացնելիս ասաց կառույցի նախագահ Տիգրան Հակոբյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում վերջին 2 տարիներին մալուխային հեռուստատեսության շնորհիվ «մեծացել է այլ օտար լեզուներով հեռուստատեսային ծրագրերի թիվը»: Սակայն Հակոբյանը խոստովանեց, որ Հայաստանում, որպես կանոն, «օտարներից» հասկանում են միայն ռուսերենը, չնայած հեռուստաալիքներ են հայտնվել, որոնք հեռարձակվում են ֆրանսերենով, իսպաներենով, անգլերենով եւ գերմաներենով:
comment.count (0)