Մենք պետք է ավելի շատ հիմա մտածենք ինտերնետով կատարվող խաղադրույքների դեմն առնելու համար. Բաբկեն Թունյան
08:04 - 02 հոկտեմբերի, 2019

Մենք պետք է ավելի շատ հիմա մտածենք ինտերնետով կատարվող խաղադրույքների դեմն առնելու համար. Բաբկեն Թունյան

ԱԺ-ում «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ պատգամավոր Բաբկեն Թունյանն իր ելույթում նշեց, որ եթե բուքմեյքերական կետերի գործունեությունը թույլատրվեր միայն Ծաղկաձոր, Մեղրի, Ջերմուկ, Սևան քաղաքներում, խաղամոլությունը կկենտրոնանար այդ կետերում:

«Եթե մենք Երևանի վարչական շրջաններում ու մարզերի մարզկենտրոններում թույլատրում ենք, այդ ծանրաբեռնվածությունը վերանում է, ու այդ բացի դրանից՝ եկեք դինամիկան հաշվի առնենք, որ Հայաստանում, եթե նայում ենք վերջին տարիների շարժը, խաղադրույքները տեղափոխվում են դեպի օնլայն տիրույթ, այսինքն՝ մենք պետք է ավելի շատ հիմա մտածենք ինտերնետով կատարվող խաղադրույքների դեմն առնելու համար»,- նշեց նա:

Ըստ Բաբկեն Թունյանի՝ եթե կտրուկ արգելվի բուքմեյքերական կետերի գործունեությունը, և ոչինչ չարվի օնլայն տիրույթում, շուկայում կստեղծվի անհավասար մրցակցություն և մոնոպոլացում:

«Քանի դեռ մենք օնլայն տիրույթում այդ լուծումը չենք գտել, կարծում եմ, ճիշտ կլինի՝ այս կետերին հնարավորություն տանք, իրենք էլ ադապտացվեն այդ փոփոխություններին, հետո, եթե ավելի լուրջ տարբերակներ կլինեն խնդիրն ավելի արմատական լուծելու համար, իհարկե, այդ տարբերակին կգնանք»,- ասաց նա:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել