Մենք, ի վերջո, հասնելու ենք էս չարիքի արմատախիլ արվելուն․ Սուրեն Սահակյան
12:29 - 18 հունիսի, 2019

Մենք, ի վերջո, հասնելու ենք էս չարիքի արմատախիլ արվելուն․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ի գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Կարդացեք «Հանրային ծառայության» մասին ՀՀ օրենքի 28-րդ հոդվածը․ «Հանրային ծառայողը և բարձրաստիճան պաշտոնատար անձը պարտավոր են հարգել օրենքը և ենթարկվել օրենքին, հարգել հանրության բարոյական նորմերը, իր գործունեությամբ նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը, ամենուր և ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսևորել իր պաշտոնին վայել վարքագիծ, հարգալից վերաբերմունք ցուցաբերել բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվում է իր լիազորություններն իրականացնելիս»։

Հիմա նայեք էս տեսանյութը։ Մենք այլ կերպ ենք պատկերացնում մեր ներկայացուցչական մարմնի անդամներին։ Դրա մասին հրապարակային ասել ենք ու դիմել տարբեր ատյանների։ Արձագանքները հետևյալն են․

- ԱԺ նախագահը նույնիսկ չի բարեհաճել պաշտոնապես պատասխանել դիմումին

- «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը պատասխանել ա, որ նպատակահարմար չեն գտնում էս հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծել

- «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պատասխանել ա, որ մինչև քաղաքական մեծամասնությունը չհամաձայնի, իրենց քայլ անելն անիմաստ ա (եթե «ԻՔ»-ն ա որոշելու, իրենց ընդդիմադիր հռչակելն ինչ իմաստ ուներ՝ անհասկանալի ա)

- ՀՔԾ-ն ակնհայտ հատկանիշներով քրեական գործի հարուցումը մերժեց

- Դատախազությունը մերժեց ընթացք տալ ՀՔԾ որոշման մեր բողոքարկմանը

- Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ապօրինաբար մերժեց էդ հարցի մասին եզրակացություն տալ։

Արդյո՞ք սրանով կարելի ա ասել, թե հարցը փակուղի ա մտել։ Իհարկե՝ ոչ։ Մենք, ի վերջո, հասնելու ենք էս չարիքի արմատախիլ արվելուն։ Հիմա ուղղակի արձանագրենք, թե ովքեր ու ոնց են ատամներով պահում հին քաղաքական համակարգի ամենաարատավոր ավանդույթները։»


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել