Մենք դեմ ենք ՀԾԿՀ-ի 10 մլն դրամ տուգանքին և իրավաչափ չենք համարում այդ տուգանքը. «Գազպրոմ Արմենիայի» փոխտնօրեն |tert.am|
14:38 - 05 հունիսի, 2019

Մենք դեմ ենք ՀԾԿՀ-ի 10 մլն դրամ տուգանքին և իրավաչափ չենք համարում այդ տուգանքը. «Գազպրոմ Արմենիայի» փոխտնօրեն |tert.am|

tert.am: Մենք դեմ ենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «Գազպրոմ Արմենիային» 10 մլն դրամով տուգանելուն և իրավաչափ չենք համարում այդ տուգանքը: Այս մասին այսօր ՀԾԿՀ նիստին լրագրողների հետ զրույցում ասաց «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ, գլխավոր ճարտարագետ Աշոտ Հակոբյանը:

Հիշեցնենք, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում իրականացվել է մոնիթորինգ՝ ընկերության կողմից ներկայացված նոր միացման գործընթացի վերաբերյալ տեղեկատվության հավաստիության ստացման նպատակով: Իրականացված մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ որոշ դեպքերում չեն պահպանվել Հանձնաժողովի որոշմամբ հաստատված բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների կետերի, ինչպես նաև հանձնաժողովի որոշմամբ հաստատված ընկերության բնական գազի բաշխման լիցենզիայի պայմանների պահանջները: ՀԾԿՀ-ն որոշում է կայացրել ընկերությանը տուգանել` 10 000 000 դրամ գումարի չափով։

«Այս բոլոր գործառույթների ընթացքում Գազպրոմ Արմենիայի կողմից բացառապես բաժանորդների շահերից բխող գործողություններ են կատարվել: Ամենակարևորը, այս բոլոր գործողությունները չեն ազդել ոչ մի բաժանորդի անվտանգության վրա: Խնդիրը նրանում է, որ այն դրույթների մեջ, որը կոչվում է գազասպառման համակարգ, կարող են տեղակայվել հաշվիչները թե՛ գազաբաշխիչ ցանցի խողովակի մոտ, թե՛ առանձնատան մոտ:

Այդ պարագայում համատեղ համաձայնությամբ հաշվիչը կամ այստեղ կամ այնտեղ տեղադրվելով՝ մնացած մասը կոչվում է գազասպառման համակարգ և դառնում է սեփականատիրոջ սեփականությունը: Այդ գործառույթը բոլորովին այլ ձևով է ձևակերպվում, որը մեզ մոտ կիրառվել է: Գտնում են, որ դա նորմատիվին չի համապատասխանում, սակայն դա իրականություն է, դա փաստ և գալիս է բաժանորդի շահերից»,- նշեց «Գազպրոմ Արմենիայի» փոխտնօրենը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել