hetq.am: Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի ղեղեկավար Կառլեն Հովհաննիսյանն այս տարվա հունվարի վերջին հրաժականի դիմում էր ներկայացրել ավագանուն։ Հունվարի 24-ի նիստում ավագանին համայնքի ղեկավար լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշում էր ընդունել եւ դիմել Կոտայքի մարզպետին՝ հաստատելու համար:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը փետրվարի 5-ին Մեղրաձորի համայնքապատարանի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Նարեկ Հարությունյանին, որը կպաշտոնավարի մինչեւ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունը։

72-ամյա Կառլեն Հովհաննիսյանը Մեղրաձոր համայնքի ղեկավարն էր 2005 թ․-ից, շուրջ 15 տարի։ Նա անընդմեջ վերընտրվել էր 4 անգամ, վերջին անգամ 2017 թ․-ին նոյեբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրվել էր Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար։ Մեղրաձոր համայնքի կազմում ընդգրկվել է 7 բնակավայր՝ Մեղրաձոր, Աղավնաձոր, Արտավազ, Գոռգոչ, Հանքավան, Մարմարիկ, Փյունիկ գյուղերը (համայնքային կենտրոնը Մեղրաձոր գյուղն է):

Հրաժարական ներկայացնելուց մեկ տարի առաջ Կառլեն Հովհաննիսյանը դատապարտվել էր համայնքային բյուջեի միջոցները վատնելու համար, եւ նրա նկատմամբ պատիժ էր նշանակվել տուգանք` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի` 500 000 դրամի չափով: Չնայած դատապարտվելուց հետո նա շարունակել էր պաշտոնավարել, սակայն պարզ է, որ հենց այդ հանգամանքով է պայմանավորված նրա լիազորությունները վաղաժամ դադարեցնելը։

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ։