Մեկ օրում Ռուսաստանում կորոնավիրուսի նոր վարակակիրների թիվը հասել է շուրջ 6 000-ի |hetq.am|
19:42 - 25 ապրիլի, 2020

Մեկ օրում Ռուսաստանում կորոնավիրուսի նոր վարակակիրների թիվը հասել է շուրջ 6 000-ի |hetq.am|

hetq.am: Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 5 966 նոր դեպք, մահացել ևս 66 պացիենտ։ Այդ մասին շաբաթ օրը՝ ապրիլի 25-ին, հայտարարել է ՌԴ կառավարությանը կից Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 74 588 դեպք, իսկ զոհերի թիվը հասել է 681-ի։

Հիվանդներ գրանցվել են երկրի բոլոր 85 շրջաններում։ Դեպքերի մեծ մասը Մոսկվայում են, որտեղ վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի 2 612 նոր դեպք, 41 մարդ էլ մահացել է։ Ուրբաթ օրը մահացել էր 60 մարդ, իսկ նոր դեպքերի թիվը երկրում 5 849-նն էր։ Այս ցուցանիշն սկսել է աճել՝ երեք օր տևած անկումից հետո։

Ապրիլի 25-ին Կոմունարկայի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ վերջին 24 ժամերի ընթացքում հիվանդանոց է ընդունվել 108 պացիենտ։ Ընդհանուր առմամբ, ըստ գլխավոր բժշկի տվյալների, ստացիոնար բուժման մեջ գտնվում է 620 մարդ, որոնց 65 %-ի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ 

Շարունակությունը՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել