Մեկնարկում է «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավումը Հայաստանում» ծրագրի երկրորդ փուլը |shantnews.am|
06:20 - 26 սեպտեմբերի, 2019

Մեկնարկում է «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավումը Հայաստանում» ծրագրի երկրորդ փուլը |shantnews.am|

shantnews.am։ Շվեյցարիայի կառավարությունը կընդլայնի իր աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ բնակչությանը հանրային ծառայություններն առավել արդյունավետ, թափանցիկ և ժողովրդավարական եղանակով մատուցելու համար։

Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունն (SDC) անցկացնում է «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավումը Հայաստանում» ծրագրի երկրորդ փուլը, որի մեկնարկի միջոցառումն անցկացվում է այսօր, Երևանում։

Ծրագրի շնորհիվ ՀՀ կառավարությունը կկարողանա ապակենտրոնացնել հանրային ծառայությունները կենտրոնից մարզեր՝ ապահովելով անհրաժեշտ ենթակառուցվածքներ այդ ծառայությունների մատուցման համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել