Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից զոհերի թիվը գերազանցել է 7 հազարը |armenpress.am|
21:14 - 08 ապրիլի, 2020

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից զոհերի թիվը գերազանցել է 7 հազարը |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից զոհերի թիվը գերազանցել է 7 հազարը, վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 60 հազար: Այդ մասին հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն՝ վկայակոչելով Միացյալ Թագավորության առողջապահության նախարարությանը:

Ապրիլի 7-ին զոհերի թիվը եղել է 6159, իսկ վարակվածներինը՝ 55 հազար 242:

Դա նշանակում է, որ մեկ օրվա ընթացքում Բրիտանիայում զոհվել է 938 պացիենտ, արձանագրվել է վարակվելու 5 հազար 491 նոր դեպք: Սրանք օրական նոր առավելագույն տվյալներն են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել