Մեծ Բրիտանիայում բեռնատարում հայտնաբերված 39 զոհերը վիետնամցիներ են |shantnews.am|
11:04 - 02 նոյեմբերի, 2019

Մեծ Բրիտանիայում բեռնատարում հայտնաբերված 39 զոհերը վիետնամցիներ են |shantnews.am|

snatnews.am: Բոլոր մահացած միգրանտները, որոնց մարմինները հայտնաբերվել են հոկտեմբերի վերջին Էսսեքս կոմսությունում, Վիետնամի քաղաքացիներ են եղել: Այս մասին հայտնում է Xinhua-ն՝ տեղական ոստիկանությանը հղումով:

«Մենք համոզվեցինք, որ բոլոր զոհերը Վիետնամի քաղաքացիներ են եղել: Ոստիկանությունը կապի մեջ է վիետնամական կառավարության հետ: Մենք նաև կապ ենք հաստատել բրիտանական և վիետնամական որոշ ընտանիքների հետ և կարծում ենք, որ գտել ենք զոհերի մի մասի հարազատներին»,- ասել է բրիտանացի ոստիկան Թիմ Սմիթը, որը պատասխանատու է մահացածների ինքնությունը պարզելու համար:

Ոստիկաններն ասել են նաև, որ շարունակում են աշխատել և մինչ օրս չեն կարողացել տեղեկություններ հավաքել զոհերի ինքնության մասին: Ոստիկանությունը կոչ է անում այն ​​մարդկանց, ովքեր ունեն տեղեկություններ, օգնություն ցուցաբերել զոհերի նույնականացման գործում:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել