Մեծ Բրիտանիայի վարչապետը հունիսի 7-ին հրաժարական է տալու |aysor.am|
09:31 - 24 մայիսի, 2019

Մեծ Բրիտանիայի վարչապետը հունիսի 7-ին հրաժարական է տալու |aysor.am|

aysor.am։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ հունիսի 7-ին հեռանալու է Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնից:

Համապատասխան հայտարարություն անելուն նրան ստիպել են կուսակիցները, որոնք դժգոհ են Մեյի կողմից ներկայացված Brexit-ի վերաբերյալ ԵՄ-ի հետ թարմացված համաձայնագրից:

Սա նշանակում է, որ Մեյը պետք է լքի նաև երկրի վարչապետի պաշտոնը: Սակայն մինչ այդ նա կընդունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որը հունիսի սկզբին Միացյալ Թագավորություն է ժամանելու:

Այս պահին վարչապետի պաշտոնի հիմնական թեկնածուն նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնն է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել