Մեծ Բրիտանիայի խորհրդարանը կդադարեցնի աշխատանքը Brexit-ի պատճառով |shantnews.am|
11:05 - 28 օգոստոսի, 2019

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը կդադարեցնի աշխատանքը Brexit-ի պատճառով |shantnews.am|

shantnews.am։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ խորհրդարանի աշխատանքը կընդհատվի մինչև հոկտեմբերի 14-ը: Այս մասին հաղորդում է Ria.ru-ն:

Վարչապետը զրուցել է թագուհու հետ և խնդրել նրան սեպտեմբերի կեսին դադարեցնել խորհրդարանական ընթացիկ նստաշրջանը: Կուսակցական համաժողովների ավանդական ժամանակահատվածի ավարտից հետո ներկայիս խորհրդարանի աշխատանքի երկրորդ նստաշրջանը կմեկնարկի երկուշաբթի՝ հոկտեմբերի 14-ին:

Հաշվի առնելով այն փաստը, որ խորհրդարանականներն արձակուրդից կգան սեպտեմբերի 3-ին, նրանք մի քանի օր կունենան խորհրդարանի աշխատանքի այս դադարից առաջ ու հետո, որպեսզի ինչ-որ կերպ կարողանան արգելել Մեծ Բրիտանիայի՝ առանց համաձայնագրի ԵՄ -ից դուրս գալու որոշմանը:

Խորհրդարանի աշխատանքի ընդհատումը պատգամավորներին հնարավորություն կտա ուսումնասիրել և հաստատել ԵՄ հետ նոր համաձայնագիրը, եթե նման փաստաթղթի շուրջ համաձայնություն լինի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել