Մեծամորի ԲԿ-ից շարժական ռենտգեն սարքը տեղափոխվել է Էջմիածնի բժշկական կենտրոն
11:51 - 15 մարտի, 2020

Մեծամորի ԲԿ-ից շարժական ռենտգեն սարքը տեղափոխվել է Էջմիածնի բժշկական կենտրոն

Արմավիրի մարզպետարանից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի արձանագրված դեպքերով պայմանավորված՝ մարզի ազգաբնակչության առողջության պահպանման և հնարավոր բարդություններից խուսափելու համար շարունակվում են իրականացվող կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները․

«Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի արձանագրված դեպքերով պայմանավորված՝ մարզի ազգաբնակչության առողջության պահպանման և հնարավոր բարդություններից խուսափելու համար շարունակվում են իրականացվող կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները.
 Այսօր Մեծամորի բժշկական կենտրոնից շարժական ռենտգեն սարքը տեղափոխվել է Էջմիածնի բժշկական կենտրոն, որով արդեն իրականացվել է առաջին հետազոտությունը:
 Ըստ անհրաժեշտության՝ Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոնների շտապօգնության բրիգադները կսպասարկեն նաև Վաղարշապատի հիվանդանոցի կանչերը:
 Ըստ անհրաժեշտության՝ Մեծամորի բժշկական կենտրոնը բուժօգնություն կցուցաբերի նաև Էջմիածնի բնակիչներին:
 Մարզը ներկայացնող բժիշկները պատրաստ են անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել մարզային ենթակայության բժշկական հաստատություններում:
 ՀՀ Արմավիրի մարզպետի հանձնարարությամբ հանգստյան օրերին մարզային ենթակայության պոլիկլինիկաները կաշխատեն մինչև երեկոյան ժամը 19:00-ն:
Մարզում կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ուղեգծերը սպասարկող տրանսպորտային միջոցներն օրվա ընթացքում պարբերաբար ախտահանվում են»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել