Մաքսատան ղեկավար Հայկ Միրզոյանը ազատման դիմումը գրել է, ես բավարարելու եմ․ Դավիթ Անանայն |24news.am|
08:47 - 11 ապրիլի, 2019

Մաքսատան ղեկավար Հայկ Միրզոյանը ազատման դիմումը գրել է, ես բավարարելու եմ․ Դավիթ Անանայն |24news.am|

24news.am: Մենք՝ ո՛չ ես, ո՛չ պարոն վարչապետն իրավունք չունենք մարդուն աշխատանքից ազատենք կամ չազատենք, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով Նորագավիթի մաքսատան միջադեպին։
Անանյանն ասաց, որ վարչապետի ասածը մաքսատան աշխատակցին՝ դիմում գրել ու ազատվել աշխատանքից, ինքը որպես հանձնարարական չի դիտարկում։

«Դա կոչ հորդոր է։ Ես բավարարել եմ աշխատակցի դիմումը, որն իր ընտրությունն է։ Մաքսատան ղեկավար Հայկ Միրզոյանը դիմումը գրել է, ես բավարարելու եմ։ Ինքը ցանկություն է հայտնել, որ ազատման դիմում է ներկայացնելու, ես հարգում եմ իր որոշումը։ Օրինակ ես ազատման դիմում չեմ ներկայացնելու», - ասաց Դավիթ Անանյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել