Մարտի 15-ի դրությամբ ողջ աշխարհում Covid-19 կորոնավիրուսից ապաքինվել հաջողվել է 73 968 հիվանդի |tert.am|
09:12 - 16 մարտի, 2020

Մարտի 15-ի դրությամբ ողջ աշխարհում Covid-19 կորոնավիրուսից ապաքինվել հաջողվել է 73 968 հիվանդի |tert.am|

tert.am: Մարտի 15-ի դրությամբ ողջ աշխարհում Covid-19 կորոնավիրուսից ապաքինվել հաջողվել է 73 968 հիվանդի: Վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 156 400 մարդ:

Այս մասին վկայում է Ջոն Հոփքինսի համալսարանի գիտական կենտրոնի տվյալները պատկերող առցանց քարտեզը: 

Ամենամեծ թվով վարակակիրներ գրանցվել են Չինաստանում (80 995), որին հաջորդում են Իտալիան (21 157) և Իրանը (12729): 

Հարավային Կորեայում վարակակիրների թիվը գերազանցել է 8000-ը, Գերմանիայում և Ֆրանսիայում՝ 4000-ը: ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտեցել է 3000-ին, Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում և Նորվեգիայում՝ գերազանցել է հազարը:

Ապաքինվածների շրջանում ավելի քան 60 000-ը բաժին է ընկնում Չինաստանին, մոտ 3000-ը՝ Իրանին, 1966-ը՝ Իտալիային, 517-ը՝ Իսպանիային:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել