Մարտի 1-ին զենք է բաժանվել Ռուբեն Հայրապետյանի, Լևոն Սարգսյանի թիկնազորին, Ծառուկյանը հոգացել է Արցախից բերված զորքի ծախսերը․ Սեդա Սաֆարյան |factor.am|

09:08 - 23 սեպտեմբերի, 2019

factor.am։ Գործի նյութերում առկա են տեղեկություններ, տվյալներ, փաստեր, որ Գագիկ Ծառուկյանը և նրա թիկնապահներն են համազգեստ ստացել, և ինքն է նյութապես օգնել, հատկապես՝ Արցախից եկած Զինված ուժերին, գրավոր ապացույցներ կան։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Մարտի 1»-ի գործով տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը։

«Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան, ով նախաքննության ընթացքում ցուցմունքներ է տվել, հստակ այդ կապը տալիս է, ներկայացնում է, որ իր՝ պետական պաշտոնյա լինելու պարագայում ինքն ունեցել է Միքայել Հարությունյանից այդպիսի հանձնարարություն, որ պահեստից տա զինվորական համազգեստ, և ինքը ստիպված է եղել տալ համազգեստ։

Անգամ հետ վերադարձնելու հետ կապված խնդիրներ են եղել, Միքայել Հարությունյանն ասել է՝ դրանք արդեն օգտագործված են, էլ պետք չեն»,- հավելեց նա: Ըստ Սաֆարյանի՝ առայժմ այս մարդիկ փորձում են մարդկանց իրականությունից դուրս հանգամանքներ ներկայացնել. «Բազմաթիվ մարդկանց ցուցմունքներ կան, և այդ ցուցմունքներն իրենց մասին են»։

Սեդա Սաֆարյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք օլիգարխների թիկնապահներին Մարտի 1-ին զենք է բաժանվել, ինչին նա պատասխանեց. «Քրեական գործով հիմնավորված ցուցմունքներ կան, ընդ որում՝ թիկնապահներից կան մարդիկ, որոնք ընդունել են և առերես պնդել են մյուս թիկնապահին, որ այո՛, Մարտի 1-ի կեսօրին Կառավարության շենքի մոտ մեքենայի բեռնախցիկից զենք և հագուստ է տրամադրվել թիկնապահներին, դա տրամադրվել է Ռուբեն Հայրապետյանի և Լևոն Սարգսյանի թիկնազորին, որոնք այդ համազգեստը հագել են և հանդես են եկել որպես զինվորականներ։

Զենքեր են տրամադրվել, որոնց վերաբերյալ առկա են տեղեկություններ, նաև՝ տեսանյութեր»: 

Շարունակությունը՝ factor.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել