Մարուքյանը դիմել է դատախազին՝ քրեական գործ հարուցելու «ԱՕԿՍ»-ի շենքի սեփականաշնորհման փաստերով |civilnet.am|
09:29 - 20 սեպտեմբերի, 2019

Մարուքյանը դիմել է դատախազին՝ քրեական գործ հարուցելու «ԱՕԿՍ»-ի շենքի սեփականաշնորհման փաստերով |civilnet.am|

civilnet.am։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը սեպտեմբերի 17-ին դիմել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ԱՕԿՍ-ի՝ (Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական կազմակերպության) հուշարձան համարվող շենքի սեփականաշնորհման, գործընթացում տեղ գտած իրավախախտումների ու հուշարձանի ձևափոխման ենթադրյալ անօրինականությունների փաստերով քրեական գործ հարուցելու համար։

Հուլիսի 6- ին Հանրային հեռուստաընկերությունը անդրադարձել էր շենքի սեփականաշնորհման պատմությանը, որից պարզ էր դարձել, որ մշակույթի նախկին նախարարներ Հասմիկ Պողոսյանն ու Արմեն Սմբատյանը, ինչպես նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի գործող փոխնախարար Գրիշա Թամրազյանը սեփականաշնորհել են հուշարձանը, ԱՕԿՍ-ի շենքի որոշ հատվածներ էլ հանձնվել են վարձակալության։

Մի քանի օղակով դրվագով տեղի ունեցած սեփականաշնորհման գործընթացի մասնակիցներից մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը ԱՕԿՍ-ի շենքի հատվածներից մեկն էլ հանձնել է Դանթե Ալիգիերի ասոցացիային, որի ղեկավարը հենց ինքն է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել