Մարուքյանը դիմել է Փաշինյանին՝ Ագրարային կամ Տնտեսագիտական համալսարանը Վանաձոր տեղափոխելու առաջարկով
13:59 - 29 հոկտեմբերի, 2019

Մարուքյանը դիմել է Փաշինյանին՝ Ագրարային կամ Տնտեսագիտական համալսարանը Վանաձոր տեղափոխելու առաջարկով

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ագրարային կամ Տնտեսագիտական համալսարանը Վանաձոր տեղափոխելու առաջարկով:

«Այսօր դիմել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը կամ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը Վանաձոր տեղափոխելու հարցը քննարկելու առաջարկով: Կից գրությունս համապտասխան հիմնավորումներով»,- գրել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել